Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Գլոբալ կապով զբաղվելը մի ուրիշ դարդ է

Գլոբալ կապով զբաղվելը մի ուրիշ դարդ է
26.08.2024 | 11:02

«Տելեգրամի» մեդալն ունի երկու կողմ։ Մի կողմում այն իսկապես ազատ խոսքի վերջին հարթակն է, իսկ մյուս կողմում՝ բռնության տարածման, թմրանյութերի վաճառքի ագրեգատորի և տարբեր տեսակի խաբեությունների հարթակի վերածվելն է։

Զարմացած էի, երբ Դուրովը թույլ տվեց ֆինանսական բուրգի տրամաբանությամբ գործող «խաղերի» տարածումը «Տելեգրամում»։ Վերջերս Դուրովը իրեն շատ տարօրինակ էր պահում. մի հարցազրույցում ասում էր, որ «Տելեգրամի» աշխատակիցների քանակը 30 է, իսկ մյուսում՝ 50։ Հայտարարում էր, որ ինքը 100 երեխաների հայր է և շարունակում է ծնելիության դոնոր լինել։ Լրիվ՝ նյու Չինգիզ Խան:

Այս ամենին գումարվեց նաև Ուկրաինայի պատերազմի ընթացքում «Տելեգրամի» դերը։ Այստեղ գրել էի, որ Կուրսկի օպերացիայի ժամանակ ուկրաինացիները ՌԵՊ-ով ամբողջովին ճնշել էին ռուսական կապը, բայց ռուսական զորքերը «Տելեգրամի» միջոցով շարունակել էին հաղորդակցվելը։ Պատերազմի հետ կապված՝ ռուսական տելեգրամյան ալիքներից մեկում զինվորի այսօրվա գրառումն է՝ "Реально начальника связи всех группировок сво взяли в плен!!!"։

Ամենակարևոր հարցը մեկն է մնում, թե ինչպիսին կլինի «Տելեգրամի» ապագան։ Բայց մի բան արդեն պարզ է՝ այն այլևս նախկինը չի լինելու։

Ինձ էլ կարող եք «շնորհավորել». արդեն մոլորակի վրա կա մի երկիր, որտեղ կարող եմ մուտք գործել ու ձերբակալվել։ Երկրի անունը դեռ չեմ ասում, որ գործին վնաս չտամ, քանի որ իրավաբանները աշխատում են։

Գլոբալ կապով զբաղվելը մի ուրիշ դարդ է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ